Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին, կա 3 տուժած          Հունվարի 24-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուն 2026 10:00

ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ»

ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրել է․

Գրել էինք, որ ՔՊ-ականները որոշել են նշել Արփի Դավոյանի դստեր ծնունդը` երեխայի ծնվելուց մոտ 2 ամիս անց: Տեղեկացանք, որ անցած շաբաթ հավաքվել են Հատիսի «Սարին» ռեստորանում։ Հավաքույթին մոտ 60 մարդ է մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը եկել է մենակ` առանց կնոջ, եւ ինչը ներկաների զարմանքն է հարուցել` իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն է բերել։

Ներկաները մեզ պատմեցին, որ Փաշինյանի բերած մատուցողը մի 18-20 տարեկան պատանի էր, միայն իրեն էր սպասարկում: Իսկ երբ նստել է սեղանի մոտ, հրահանգել է հավաքել իր դիմաց դրված բաժակները եւ իր հետ բերած բաժակով է ամեն ինչ խմել: Ներկաները նկատել են նաեւ, որ բավականին անտրամադիր է, հրաժարվել է նվագելուց, պարելուց եւ առաջինն է հեռացել խնջույքից։

Ի դեպ, Արփի Դավոյանի երեխայի հայրը եւս ներկա չի եղել։ Լավատեղյակ անձը մեզ բացատրեց, որ հավանաբար կասկածում է, որ իրեն ուզում են թունավորել: Օրինակ, հայտնի «Նովիչոկ» նյութը տարբեր առարկաների, այդ թվում` բաժակի միջոցով են մարդուն հրամցնում, իսկ ուտելիքին ու խմիչքին չի կասկածել, քանի որ բոլորն են դրանից օգտվել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր