Նոր մարմին է ձեւավորվել Կրեմլում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրել է․Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում նրա աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Հայաստանի գծով կուրատորը դեռեւս անցած տարվա գարնանից, ինչպես հայտնի է, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն է, որը համակարգում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոլդովայի ուղղությունները: Տեղեկացանք, սակայն, որ նրան առընթեր նոր կոմիտե է նաեւ ձեւավորվել, որը պետք է առավել համապարփակ զբաղվի Հայաստանի հարցերով։
Չի բացառվում, որ այս որոշումն ընդունել են ի պատասխան ՀՀ իշխանությունների որդեգրած հակառուսական պայքարին, որը տարվում է «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի անվան տակ: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, ընտրություններից առաջ որոշել է մեծ գումարներ կպցնել Արեւմուտքից` հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար, եւ համախմբել Ռուսաստանը մերժող, Ռուսաստանից կտրվելու գծի կողմնակիցներին, ուստի, ընտրություններին մոտենալուն զուգահեռ, ավելի հաճախ են խոսելու այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանում հիբրիդային պատերազմ է վարում` ընդդիմադիր ինչ-որ շրջանակների իշխանության բերելու միտումով։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
