Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա
Այսօր՝ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 66-ամյա Հրաչյա Չ․-ի վարած «Chevrolet» մակնիշի, 26-ամյա Ալեքս Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի, 31-ամյա Դավիթ Հ․-ի վարած «BYD» մակնիշի, 30-ամյա Նարինե Ղ․-ի վարած «Kia» մակնիշի և 53-ամյա Նորիկ Ս․-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։
