Մոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար          Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին       Հորդորեցին եկեղեցու բանալիները հանձնեմ, մերժեցի, ձայնը բարձրացրին՝ անձնական դաշտ մտնելով. մանրամասներ է հայտնում Արտաշես քահանա Հակոբյանը    

24 հուն 2026 17:25

Հորդորեցին եկեղեցու բանալիները հանձնեմ, մերժեցի, ձայնը բարձրացրին՝ անձնական դաշտ մտնելով. մանրամասներ է հայտնում Արտաշես քահանա Հակոբյանը

Հորդորեցին եկեղեցու բանալիները հանձնեմ, մերժեցի, ձայնը բարձրացրին՝ անձնական դաշտ մտնելով. մանրամասներ է հայտնում Արտաշես քահանա ՀակոբյանըԵս եկեղեցում եմ, չեմ պատրաստվում դուրս գալ, թող գան, ինչ անելու են, թող անեն, մենք այդ ամենը կարձանագրենք որպես հակաօրինական, ապօրինի։ Հուսով ենք՝ մի օր էլ կապրենք օրենքի  երկրում, բոլորը պատասխան կտան, այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արարատ մարզի Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու  հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։

Նա պատմեց, որ առավոտյան իրեն են մոտեցել եկեղեցու բարերար Համլետ Գորոյանն ու Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյան, որը նաև Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի տեղակալներից է, զրուցել են,  հորդորել են իրեն եկեղեցու բանալիները հանգիստ, խաղաղ ճանապարհով հանձնել իրենց։

«Բնակականաբար, ես մերժեցի, քանի որ որևէ իրավունք, որևէ կերպ չեն կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին։

Սա բացառապես թեմի առաջնորդի լիազորությունների մեջ է մտնում։ Իրենք հասկացան, որ ես չեմ հանձնում եկեղեցու բանալիները, մի փոքր տոները բարձրացրեցին, հատկապես բարերարը, վիրավորական անձնական դաշտ մտնելով՝ ոչ միայն իմ, նաև եկեղեցու ծառայողների։ Հորդորեցի, որ պետք է տեսանկարահանվի մեր սարկավագի կողմից, իրենք ուղղակի թողեցին, գնացին, լքեցին տարածքը՝ ասելով, որ կվերադառնան»,- մանրամասնեց քահանան։

Տեր Արտաշեսի ներկայացմամբ, նման քայլի շարժառիթը հետևյալն է. «Քանի որ ես չեմ միացել «եկեղեցու բարենորոգության ծրագրին»։

Ասում էին՝ բարերարը եկեղեցու տերն է, ինքն է որոշում»։

Մեր դիտարկմանը, այսինքն, ըստ իրենց, եթե բարերարի միջոցներով է կառուցվել եկեղեցին, իրե՞ն է պատկանում, քահանան ասաց, որ, ըստ բարերարի, այո, բայց հողը Մայր Աթոռի սեփականությունն է, վկայականն իր մոտ է։

«Ես ուզում եմ ոչ մեկ չմտնի այս հարցի մեջ, չխառնեն մարդկանց։ Շատերը չեն էլ գիտակցում, թե ինչ ծանր հարցի մեջ են մտնում իրենք։ Վերջապես օրենքն էլ մի կողմը, պետք է Աստծո առաջ և ամեն մարդ իր խղճի առաջ պատասխան տան։ Հիմա սպասում ենք, որ նորից գան, զամոկները փոխեն։

Որոշ մարդիկ չեն կարող որոշել։ Մեր եկեղեցում կա համայնք, երիտասարդաց միություն, կիրակնօրյա դպրոց, ամեն կիրակի մեր եկեղեցին լեփ-լեցուն է, տարբեր համայքներից մարդիկ հավաքվում են պատարագի։

Այդ մարդիկ կանգնած են իրենց հոգևոր հովվի, այս պահին իմ և եկեղեցու կողքին։ Ասում եմ՝ այս մարդկանց հոգևոր արժեքներն ինչո՞ւ եք վիրավորում, ասում են ոչ մի բան էլ չի լինի, իրենք չեն պատկերացնում, թե ինչի տակ են մտնում»,- ասաց քահանան։

Հարցին՝ Ձեզ ուզում են հեռացնել, որ Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» ծրագրին աջակցություն հայտնած քահանայի  նշանակե՞ն, Տեր Արտաշես քահանա Հակոբյանն ասաց. «Այո, թեկնածուներից մեկին։ Չգիտեմ՝ ով է լինելու։ Չգիտեմ՝ ինչ են անելու, կարող է ավագանու անդամներից մեկին նշանակեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր