Մոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար          Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին       Հորդորեցին եկեղեցու բանալիները հանձնեմ, մերժեցի, ձայնը բարձրացրին՝ անձնական դաշտ մտնելով. մանրամասներ է հայտնում Արտաշես քահանա Հակոբյանը    

24 հուն 2026 18:07

Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին

Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնում է քաղաքային  իշխանությունների ձախողումների մասին.

«Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով:

Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ:

Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս տեղումներից՝ պատրաստ չլինելով նման իրավիճակի:

Որտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին:

Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, փողոցները, մայթերը, բակերը:

Չեն կատարվում մայթեզրերից, շենքերի տանիքներից սառույցների մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով մեր հայրենակիցները հայտնվում են բժշկական հաստատություններում:

Մայրաքաղաքի փողոցները լի են նաև փոսերով. երբեմն մեքենաները դժվարությամբ են դուրս գալիս փոսերից, ինչն էլ ստեղծում է վթարային իրավիճակներ:

Ձեր անգործությունը կարող է կյանքեր արժենալ: Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ այս մեկը, որի կազմակերպումը առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, տապալել եք ձեր կառավարման յոթ տարիների ընթացքում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր