Այսօրվանից սկսվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին շաբաթապահքը՝ Առաջավորաց պահքը, որն է խորհուրդը          Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած շաբաթվա ընթացքում    

25 հուն 2026 21:00

Ռոմանոս Պետրոսյանի կողմից ՀԷՑ-ում իրականացված կադրային ջարդից տուժածները հաղթում են դատարանում, որոշումները մեկը մյուսին հաջորդելով՝ անվավեր են ճանաչվում

Ռոմանոս Պետրոսյանի կողմից ՀԷՑ-ում իրականացված կադրային ջարդից տուժածները հաղթում են դատարանում, որոշումները մեկը մյուսին հաջորդելով՝ անվավեր են ճանաչվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ում կադրային ջարդ է տեղի ունենում՝ առանց հիմնավորման։ Աշխատակիցներին անհիմն աշխատանքից ազատելուց հետո ՀԷՑ նախկին աշխատակիցները հայցերով դատարան են դիմել՝ վերականգնելու իրենց խախտված իրավունքներն, ինչն արդեն իսկ հաջողվել է. Ռոմանոս Պետրոսյանի անհիմն որոշումները մեկը մյուսին հաջորդելով փշրվում են դատարանում։ 

Փաստաբան Վարդան Ալոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ աշխատանքից ազատվել է 50 աշխատակից, որոնցից 48-ը դատարան է դիմել։Գործերի մի մասով՝ 7-8 անձի հայցադիմումներն արդեն բավարարվել են, դատարանն անվավեր է ճանաչել Պետրոսյանի որոշումները, մյուս գործերը դեռևս քննության փուլում են։ 

Ռոմանոս Պետրոսյանը խտրական մոտեցում է ցուցաբերել, աշխատանքից ազատված անձանց մի մասին Պետրոսյանն անգամ երբևէ չի էլ տեսել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր