Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու       Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

26 հուն 2026 10:25

Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել, պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին

Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել, պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը գրում է. «Իշխանական մի պատգամավոր հայտարարում է, թե իբր Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել:

Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել։ Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագայում հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից։

Այս առնչությամբ պարզաբանում տրվել է, ուստի պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին։ Նման վարքագիծը հարվածում է նախևառաջ մեր պետությանը, պետական կառույցներին, որոնց հետ գործակցությունը, ցավոք, հետևողականորեն ոչնչացվում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր