Մարտի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մենք չենք հանձնվի, քանի դեռ դուք չեք զղջացել այս սխալ հաշվարկի համար․ Լարիջանին՝ Թրամփին       Մենք չենք հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից    

26 հուն 2026 11:17

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և Իրանի քաղաքացու ավտոբուսը, կա տուժած

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և Իրանի քաղաքացու ավտոբուսը, կա տուժածԱյսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հայկ Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մահդի Մոխտապի վարած իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ավտոբուսը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Հայկ Կ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր