Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու       Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

26 հուն 2026 13:02

Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա

Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրաԱյսօր, երբ աշխարհը վերագնահատում է առևտրային ուղիները, մեր երկիրը դառնում է տարածաշրջանային կայունության և լոգիստիկայի կենտրոն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ։

«Մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումները կարևոր են այս գործընթացի համար։ Արտահանման և ներմուծման ցուցանիշների աճի հետ մեկտեղ, Վրաստանը հաջողությամբ ներդրել է Եվրոպական Միության հետ համատեղելի համակարգչային տարանցիկ համակարգ։ Այս համակարգը՝ մեկ հայտարարագրով և մեկ երաշխիքով, ապահովում է ապրանքների անխափան տեղաշարժը Եվրոպական Միության և Կոնվենցիային մասնակցող 39 երկրի շրջանակներում։ Ավելին, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա, որը տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակն է», - նշել է վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր