Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք          Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ, կան վիրավnրներ       Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը    

26 հուն 2026 19:11

ԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների

ԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներիԱՄՆ-ն  Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը։ Հենց դրանով են տեղափոխվել արտաքսվածները։ ՀՀ ՆԳՆ-ն հաստատել է տեղեկությունը, բայց չի նշել նրանց թիվը։

«Հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման և փաստաթղթավորման աշխատանքներ», - ասել են նախարարությունից։

Այլ մանրամասներ չեն տրամադրել։

Նախնական տվյալով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, այնուհետև ժամանել է Երևան, այստեղից էլ մեկնել է Ուզբեկստան, ավելի քան 40 արտաքսված անձի է տեղափոխել նաև այդ երկիր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր