Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք          Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ, կան վիրավnրներ       Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը    

27 հուն 2026 13:05

Խոշոր ավտովթարներ՝ Արագածոտնի մարզի Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկում, բախվել են մի քանի ավտոմեքենա, կան բազմաթիվ վիրավորներ

Խոշոր ավտովթարներ՝ Արագածոտնի մարզի Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկում, բախվել են մի քանի ավտոմեքենա, կան բազմաթիվ վիրավորներԱյսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Այս պահին բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ են կատարում և համայնքային ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր