Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

27 հուն 2026 19:31

Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Mercedes»-ը, հրապարակը պատված է եղել մերկասառույցով

Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Mercedes»-ը, հրապարակը պատված է եղել մերկասառույցովԱյսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կայանատեղին պատված է եղել մերկասառույցով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր