Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

28 հուն 2026 14:04

Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար

Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար«Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար, թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ ու չխաթարել ավելորդ հարցումներով»:

Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ նշեց, որ այլ առիթներով այդ հարցումները հղելու հնարավորություն ունեն ու կարող են հարցերի պատասխանները ստանալ՝ կապ հաստատելով իրենց տեղեկատվական բաժնի տնօրենի հետ:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին բարձրաստիճան հոգևորականների հետ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այցի ընթացքում Հայոց Հայրապետը ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին և աղոթք բարձրացվեց նրանց համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր