Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

31 հուն 2026 01:32

Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»

Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 759-Ն որոշման մեջ։ Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների հստակեցման, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Ներկայում գործող իրավակարգավորման համաձայն, միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար թիվ 759-Ն որոշմամբ նախատեսված լրավճար չի տրամադրվում։ Նշված կարգավորումը գործնականում առաջացնում է իրավական և բովանդակային խնդիրներ այն դեպքերում, երբ ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողը տվյալ հաստատությունում, իր հիմնական հաստիքին զուգահեռ, իրականացնում է ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) առարկաների դասավանդում։

Մասնավորապես, առկա կարգավորման պայմաններում լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ դասավանդողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են ԲՏՃՄ ոլորտի առարկաների դասավանդում։ Այս փոփոխությամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին և ղեկավար կազմին՝ դասավանդվող դասաժամերի համար։

Գործող կարգավորմամբ լրավճարի տրամադրումը նախատեսված է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում որոշակի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար՝ առարկաների անվանումների կոնկրետ ցանկի հիման վրա։ Նման մոտեցումը պայմանավորում է կարգավորման կիրառման մի շարք սահմանափակումներ և ռիսկեր՝ կապված կրթական ծրագրերի շարունակական արդիականացման, առարկայական բովանդակության փոփոխությունների և նոր առարկաների ներդրման հետ։ Մասնավորապես, հանրակրթության պետական չափորոշչի և դրա հիման վրա հաստատվող առարկայական ծրագրերի վերանայման շրջանակներում առարկաների անվանումները և կառուցվածքային բաղադրիչները կարող են փոփոխվել, ինչի արդյունքում առարկաների ֆիքսված ցանկի վրա հիմնված կարգավորումը կորցնում է իր արդիականությունը և պահանջում է հաճախակի փոփոխություններ նորմատիվ իրավական ակտում։ Բացի այդ, առարկայի անվանումը ինքնին միշտ չէ, որ ամբողջությամբ և միարժեք արտացոլում է տվյալ առարկայի բովանդակային և ոլորտային պատկանելությունը։ Նույն անվանում ունեցող առարկաները տարբեր դասարաններում կամ տարբեր ծրագրային մոտեցումներով կարող են ունենալ ԲՏՃՄ ոլորտին վերաբերող տարբեր ծավալ և ուղղվածություն, ինչը կարող է հանգեցնել լրավճարի տրամադրման գործընթացում իրավական անորոշությունների և անհավասար կիրառման։

Փոփոխությամբ առաջարկվում է լրավճարի տրամադրման հիմքը սահմանել ոչ թե առարկայի անվանման, այլ ԿԳՄՍ նախարարության՝ գործածության երաշխավորված առարկայական ծրագրի վրա հիմնված՝ տվյալ առարկայի ԲՏՃՄ ոլորտին պատկանելու հանգամանքով՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաների։ Նախատեսվում է, որ այդ առարկայական ծրագրերում պարտադիր կարգով ամրագրվի տվյալ առարկայի՝ ԲՏՃՄ ոլորտի պատկանելության վերաբերյալ դրույթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր