Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 6-ի համար       Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու    

01 փետ 2026 12:02

Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ

Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններՀունվարի 31-ին, ժամը 19։42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:58-ին: Այրվել են տանիքը (մոտ 80 քմ) և խոհանոցը՝ մասամբ (մոտ 10 քմ): 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի կից շինություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր