Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու          Վեհափառին չի թույլատրվել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քննիչը մերժել է խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը       «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է    

03 փետ 2026 12:30

Փեզեշկիանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներում

Փեզեշկիանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներումԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքով հանձնարարել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին բանակցություններ վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

Պետության ղեկավարի խոսքով՝ այս բանակցությունները տեղի կունենան միայն այն դեպքում, եթե «ստեղծվի համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից» և պետք է լինեն «արդար և հավասար, հիմնված արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքների վրա»։

Փեզեշկիանն ընդգծել է, որ բանակցությունները պետք է անցկացվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր