Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը          Խանջյան փողոցում 4 մեքենա է բախվել, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել       Տեսանյութ.Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը    

04 փետ 2026 09:30

Փոխթաղապետը, մեկ անձից գնումներն ու շահերի բախման տեսքով կոռուպցիան. «Ժողովուրդ»

Փոխթաղապետը, մեկ անձից գնումներն ու շահերի բախման տեսքով կոռուպցիան. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդունված է ասել, որ միջոցառումների կազմակերպման ժամանակ՝ հատկապես պետական կամ համայնքային, ծախսվում են ահռելի գումարներ, որոնք մեծամասամբ չե՛ն էլ վերահսկվում: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ամենահայտնի ընկերության գործունեությունը և ենթադրյալ շահերի բախման կոռուպցիոն երևույթ արձանագրեց:

Պարզվում է, պետական արարողակարգային մեծ միջոցառումներ կազմակերպող ընկերությունը՝ այնքան էլ պատահական չի հայտնվում, օրինակ, ՀՀ կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում կամ Երևանի քաղաքապետարանում։

Պետական մրցույթներում հաղթող կամ մեծամասամբ մեկ անձից գնումների միջոցով միջոցառումներ կազմակերպող մի քանի «խոշոր խաղացողներից» է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք մինչև 2021 թվականի նոյեմբերի 26-ը ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, սակայն այդ օրվանից առ այսօր ընկերության 100 տոկոս բաժնեմասերը պատկանում են Ռուդիկ Տեր-Գալստյանին, որը զբաղեցնում է նաև ընկերության տնօրենի պաշտոնը։

Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը ընկերներ են։ Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը եղել է Հանրայինի՝ գործադիր պրոդյուսերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր