Վեհափառին չի թույլատրվել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քննիչը մերժել է խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը          «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է       Բшխվել են «Tesla»-ն և «BMW»-ն, վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել    

04 փետ 2026 13:18

Ողջաբերդում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած

Ողջաբերդում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժածԱյսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Ողջաբերդ բնակավայրի 1-ին փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սպարտակ Բ.-ի վարած «Kia» մակնիշի և 54-ամյա Ռաֆիկ Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Opel-ի վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել է փայտե էլեկտրասյունը, բախվել ծառին և հայտնվել բնակչի քարե պարսպի մոտ, «Opel»-ն էլ բախվել է երկաթե ճաղավանդակին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր