Փետրվարի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս՝ դժվարանցանելի       Կասեցվել է գազի և բենզինի 3 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը    

04 փետ 2026 20:02

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս՝ դժվարանցանելի

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս՝ դժվարանցանելիՓետրվարի 4-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աշոցքի, Վայքի, Արարատի, Վարդենիսի, Սևանի, Արագածի, Ապարանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր