Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ԴՕԿ կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունները          Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար       Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին    

05 փետ 2026 22:07

«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ «Mercedes»-ով վրшերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մшհացել է

«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ «Mercedes»-ով վրшերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մшհացել էԵրեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է․-ն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, երեկ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Ա․ Ն.-ին, ով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի ձերբակալման մասին որոշումից հետո Գևորգ Է․-ն տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր