Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

05 փետ 2026 23:44

Վերին Անտառային փողոցում բшխվել են 2 «Toyota»-ներն ու «Nissan»-ը

Վերին Անտառային փողոցում բшխվել են 2 «Toyota»-ներն ու «Nissan»-ըԱյսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Վերին Անտառային 146/1 հասցեի դիմաց արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Հայկ Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ Հայկ Մ․-ի վարած «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր