Կատարել են Փաշինյանի հրահանգը․ «Հրապարակ»          Վերարտադրության համար միլիոններ են ծախսելու․ «Հրապարակ»       Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»    

09 փետ 2026 10:20

Հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի տներից մեկի 2-րդ հարկում

Հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի տներից մեկի 2-րդ հարկումՓետրվարի 8-ին, ժամը 18։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի Սեդրակ Ջալալյան փողոցի տներից մեկի 2-րդ հարկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։06-ին, մարվել՝ 19։24-ին։ Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող աշխատանքային սենյակը (16 քմ) և ջերմահարվել՝ շքամուտքի առաստաղը (4 քմ)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր