Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ մայիսի 12-ի համար       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 12-ի համար    

09 փետ 2026 15:23

Վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին, կա տուժած

Վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին, կա տուժածԱյսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բժիշկները վիրավորին տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Արդյոք վրաերթի ենթարկվածը Թալինի ճանշինին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդն է, թե ուղևորը, դա նույնպես պարզվում է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, իսկ մի քանի քաղաքացիներ էլ հակառակն էին պնդում՝ ասելով, որ ճանապարհը եղել է անցանելի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր