Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ          Սյունիքի մարզում բախվել են «Toyota» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները       Մեզ համար նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը    

09 փետ 2026 20:03

Արարատի մարզում 34-ամյա վարորդը «Hyundai Ioniq»-ով բшխվել է կայանված «Ford»-ին և 2 «Opel»-ներին

Արարատի մարզում 34-ամյա վարորդը «Hyundai Ioniq»-ով բшխվել է կայանված «Ford»-ին և 2 «Opel»-ներինԱյսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի մուտքի մոտ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Թ․-ն իր վարած «Hyundai Ioniq» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Կարեն Բ․-ի վարած «Opel» մակնիշի, 41-ամյա Գարիկ Դ․-ի վարած «Ford» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինի վարորդը վրաերթի է ենթարկվել, իսկ «Opel»-ներից մեկը կիսակողաշրջված հայտնվել է ձորակում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր