Արարատի մարզում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավnր          Դաշինք է ստեղծվում ՝«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»       3 անձինք կասկածվում են Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ    

11 փետ 2026 09:24

Բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում․ «Հրապարակ»

Բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ, մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն, եւ հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվելու, ՔՊ-ականներն ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։
 
Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների «ձիգ» թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում, եւ թեկնածուների անունները կներկայացվեն ԿԸՀ։ Ինչպես հայտնի է՝ օրենքով սահմանվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը 2-ական թեկնածու կարող են առաջադրել ԸԸՀ հանձնաժողովներում։
 
Եվ չնայած ՔՊ-ականների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է, եւ հայտնի չէ՝ ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով` ոչ, սակայն, մեր աղբյուրի վստահեցմամբ, բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված, թե ընտրությունից հետո, եթե ՔՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր