ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրինագիծը          Արագածոտնի մարզում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը, կա զnh       Ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

11 փետ 2026 09:51

Կլքի՞ արդյոք ՔՊ-ն․ «Հրապարակ»

Կլքի՞ արդյոք ՔՊ-ն․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․  Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը երեկ մերժվեց իշխող մեծամասնության կողմից: Այն 52 դեմ, 21 կողմ ձայն ստացավ։
 
Ուշագրավ է, սակայն, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ ՔՊ-ում Սարգսյանի քվեարկությունը երեկ բուռն քննարկումների առիթ էր դարձել:
 
Շատերի կարծիքով, Սարգսյանը ՔՊ-ին փորձում է շանտաժ անել, թե կդառնա ընդդիմադիր, կանցնի ընդդիմադիր որեւէ ճամբար ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։ Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը մերժել է Սարգսյանին եւ չի գրանցել պատգամավորության թեկնածու, իսկ օրեր անց Փաշինյանն ուղիղ տեքստով ակնարկեց, որ մերժման հիմքում ընկած են եղել կոռուպցիոն պատմություններ, որ դրանց հրապարակումը չի բխում պարոն Սարգսյանի շահերից, ինչը պատգամավորը մի քանի օր անց հերքեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր