Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար փետրվարի 13-ին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 13-ի համար       Փետրվարի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 փետ 2026 09:23

Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա. «Ժողովուրդ»

Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա։

Նիկոլ Փաշինյանի հիմնած «Վարչաբենդ» խմբի առաջին համերգը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Palladium Hall-ում կայացած համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8 մլն 520 հազար դրամ։

ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, հայտնել է՝

«Վարչաբենդ» խմբի հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ներկայացնում եմ ծախսերը՝ ստորև.

Տարածքի վարձակալություն՝ 2 500 000 դրամ

Բրենդավորում, ձևավորում, ատրիբուտիկայի գնում՝ 4 900 100 դրամ

Գործիքավորում, երաժիշտների և դիջեյի վարձատրություն՝ 1 119 000 դրամ

Ընդհանուր՝ 8 519 940 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։

Սա ՔՊ-ի պաշտոնական պատասխանն է։

«Ժողովուրդ» օրաթերթը օրերս զանգել էր նշված ռեստորան՝ փորձելով ճշտել, թե որքան արժե իշխանական շքեղ միջոցառումը։

Հետաքրքիրն այն է, որ ռեստորանի հնչեցրած թվերի հետ համեմատելիս նկատում ենք, որ ՔՊ կուսակցությունը կարծես թե բավականին համեստ թվեր է ներկայացրել։ Կամ մեծ զեղչեր են արվել ՔՊ-ի համար Palladium Hall-ի կողմից, ինչը շարքային մահկանացուներին հասու չէ։
 
Գրել էինք, որ մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։

Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար՝ 600 հազար դրամ՝ անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է ևս 1 մլն դրամ, որի համար ևս վճարելը պարտադիր է։ Այսպիսով՝ միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 մլն դրամ։

Միասին ստացվում է 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։

Իսկ այս ցանկից ՔՊ-ն շրջանցել է ուտեստների կամ հյուրասիրության մասը և արժեքներ չի նշել, որոնք էականորեն կավելացնեին ծախսերի թվերը։ Ստացվում է, որ ՔՊ-ն հրապարակում է այն թվերը, որոնք ցանկանում է, որ հանրությունը տեսնի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր