Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»          Փետրվարի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Փետրվարի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 փետ 2026 22:15

Միայն Վաշինգտոնին է հաջողվել Կիևին և Մոսկվային բերել բանակցությունների սեղան, ինչը ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ աշխարհի որևէ այլ երկիր չէր կարող անել

Միայն Վաշինգտոնին է հաջողվել Կիևին և Մոսկվային բերել բանակցությունների սեղան, ինչը ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ աշխարհի որևէ այլ երկիր չէր կարող անելՄիացյալ Նահանգները ոչ մեկին չի ստիպում համաձայնվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար խաղաղության համաձայնագրին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուբիոն ընդգծել է, որ միայն Վաշինգտոնին է հաջողվել Կիևին և Մոսկվային միասին բերել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ երկիր չէր կարող անել։

«Մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ երկու կողմերի ռազմական ներկայացուցիչները տեխնիկական մակարդակով հանդիպեցին անցյալ շաբաթ Մերձավոր Արևելքում, և մենք այս բանակցությունները կվերսկսենք Ժնևում այս շաբաթվա վերջին։ Միևնույն ժամանակ, մենք պարզապես փորձում ենք, եթե հնարավոր է, դեր խաղալ համաձայնության հասնելու գործում։ Մենք չենք փորձում որևէ մեկին ստիպել համաձայնվել այնպիսի գործարքի, որը նրանք չեն ցանկանում։ Մենք պարզապես ուզում ենք օգնել նրանց»,-ասել է պետքարտուղարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր