«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, կան տուժածներ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում    

18 փետ 2026 09:42

Արամ Սարգսյանը՝ նորից տրոյական ձիու կերպարում. «Հրապարակ»

Արամ Սարգսյանը՝ նորից տրոյական ձիու կերպարում. «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է. 

Քաղաքական կուլիսներում խոսում են, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ի սկզբանե մտադիր է եղել Փաշինյանի հետ մեկ ցուցակով մասնակցել համապետական ընտրություններին, սակայն նրա առաջարկը մերժվել է, եւ գլխավոր պատճառն այն է, որ Փաշինյանը պատասխանել է՝ Վեհափառի աջը համբուրած մարդը չի կարող տեղ գտնել իր գլխավորած ցուցակում։

Արամ Զավենիչը փորձել է արդարանալ, այդ մասով պարզաբանումներ է տվել եւ հետագայում անգամ հրապարակային դիրքորոշում է հայտնել Փաշինյանի՝ Եկեղեցին «բարեկարգելու» ծրագրի վերաբերյալ, բայց նրան չեն ներել: Իհարկե, կա նաեւ այլ նպատակ` երկրորդ ուժ մտցնել ԱԺ, որի հետ անհրաժեշտության դեպքում կոալիցիա կկազմեն ու իշխանություն կվերցնեն: Սակայն Արամ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունը «քցում» է իրենց, քանի որ նույն էլեկտորատն ունեն, Երեւանի ավագանիում գրեթե մեկ միասնական ուժ են ներկայանում, եւ քիչ հավանական է, որ իրենք անցողիկ շեմը հաղթահարեն․ իշխանություն ընտրող մարդիկ ՔՊ են ընտրելու, ինչո՞ւ պետք է «Հանրապետությանը» ձայն տան։ Հիմա որոշել են, որ Արամ Սարգսյանը որոշ հարցերում սկսի քննադատել իշխանություններին, որպեսզի իշխանությունից հիասթափվածների եւ նախկիններին մերժողների ձայները ստանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր