Հայաստանն ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում
Հայաստանն առաջին անգամ ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ Այս մասին փոխանցում է Ազատությունը:«2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ Պլատֆորմի կողմից արձանագրվեց որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։ Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո»,-նշված է «Մամուլի ազատությունը 2025 թվականին» վերնագրված փաստաթղթում։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանից բացի ազատազրկված լրագրողների կան եվրոպական ևս հինգ երկրներում՝ Ռուսաստան (58 ձերբակալված լրագրող ), Ադրբեջան (36), Բելառուս (27), Թուրքիա (24) և Վրաստան (1):
