Իրանը սկսել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերի և Իսրայելի վրա հրթիռների նոր ալիքի արձակում
Իրանը սկսել է նոր հրթիռային հարձակում: Այս մասին հայտնել է իրանական պետական IRIB հեռուստատեսությունը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն:«Իրանի տարածքից տեղի է ունեցել հրթիռների նոր ալիքի արձակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստատեսությունը մանրամասներ չի հաղորդում, սակայն Թեհրանը հայտարարել է, որ իրականացնում է «Ճշմարիտ խոստում 4» գործողությունը՝ հարձակվելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերի և Իսրայելի վրա՝ ի պատասխան Իրանին հասցված նրանց հարվածների:
