Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին          Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ       Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը    

04 մար 2026 11:08

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, կա տուժած

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, կա տուժածՄարտի 4-ին ժամը 06։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբր։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Dodge», «GAZelle» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր