Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

04 մար 2026 13:41

Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրիցԱյսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Կատովսկու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ օպերատիվորեն կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, Կատովսկու փողոցի թիվ 21 տանն առաջացած կրակի դեմ պայքարել են տան տերերը, հարևաններ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը դեպի հարևան տներ, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների տանիքով անցնող էլեկտրական լարերի թույլ միացումն է եղել հրդեհի պատճառը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր