Մարտի 9-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել 56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին       Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 9-ի համար    

08 մար 2026 17:32

Էջմիածին-Երևան ճանապարհին 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին

Էջմիածին-Երևան ճանապարհին 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերինԵրեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Արման Ջ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր