Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար          Մարտի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մարտի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 մար 2026 09:36

Որոշել է երեքին «փուռը տալ», հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց և համագործակցություն առաջարկում. «Հրապարակ»

Որոշել է երեքին «փուռը տալ», հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց և համագործակցություն առաջարկում. «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Պարզվում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում «օրինականացրել» է ծննդօգնության կաշառքը, ծննդկանների հարազատները բժշկին գումարի տեսքով «շնորհակալությունը» հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով՝ նշելով ծնունդն ընդունող բժշկի անունը, այսինքն՝ փոխանցում են կատարել։
 
Այս մասին տեղյակ են եղել առողջապահության նախկին եւ ներկայիս նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։
 
Այսօրվա տնօրենը՝ Նարեկ Զեյնալյանը, հավանաբար, որոշել է երեքին միասին «փուռը տալ»։ Ասացին, որ վերջին շաբաթներին հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց եւ համագործակցություն առաջարկում, որ եթե մի քանի տվյալ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։ Թե ուր են գնացել այդ գումարները, եւ ինչպես են հիմա վերադարձնելու, պարզ չէ։ Հիվանդանոցից չկարողացանք մեկնաբանություն ստանալ, սակայն ասացին, որ խոսքը 6 տարի առաջվա դեպքերի մասին է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր