Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

10 մար 2026 11:15

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթումԱյս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ, պարող, շոումեն Սիմոնը (Սիմոն Հովհաննիսյան): Երգիչն այս մասին հայտնել է Տիկտոկում՝ նշելով, որ իր երգը կբնութագրի երկու բառով՝ կիրք և էմոցիա։

Սիմոնը հանրությանը հայտնի դարձավ անցած տարի՝ մասնակցելով Հայաստանի ազգային ընտրությանը՝ «Դեպի Եվրատեսիլին» եւ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ զիջելով անցած տարվա մեր ներկայացուցչին՝ Պարգին։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2026-ը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ մայիսի 12-ին, 14-ին եւ 16-ին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր