Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Հունիսի վերջը բարենպաստ ժամանակահատված կլինի այս կենդանակերպի նշանների համար       Հունիսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

10 մար 2026 13:12

Հրդեհ է բռնկվել Կարբիի ձորում, կրակի տարածման դեմ պայքարում են հանգստյան գոտու աշխատակիցները

Հրդեհ է բռնկվել Կարբիի ձորում, կրակի տարածման դեմ պայքարում են հանգստյան գոտու աշխատակիցներըԱյսօր՝ մարտի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով, մոտ 1 ժամ է՝ Կարբիի ձորում բռնկված կրակի տարածման դեմ պայքարում են Կարբիի ձորում գործող հայտնի «Ավանգարդ Կարբի» հանգստյան գոտու աշխատակիցները:

Խոտածածկ տարածքում առաջացած հրդեհը շատ արագ է տարածվում ու արդեն քաղաքացիներն ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և սպասում են, որպեսզի Արագածոտնի հրշեջ-փրկարարները ժամանեն հրդեհի վայր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր