Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «KamAZ»-ին, զnh կա       Արարատ Միրզոյանը հանդիպել է Թոմաս Դինանոյի հետ    

11 մար 2026 09:50

Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո. «Ժողովուրդ»

Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը վերջին օրերին փաստացի պասիվացել է սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ հանրությանը ներկայացված տեսանյութում նա հեգնում էր բժշկական հանրույթին։

Ռիլը, որը մի քանի օր առաջ համացանցի ուշադրության կենտրոնում էր, ջնջվեց նախարարի պահանջով։ Նանուշյանն այժմ միայն պաշտոնական հաղորդագրություններ է կիսվում իր էջում՝ փորձելով այդպես ակտիվություն ապահովել։ Նախարարության ներսում պտտվող տեղեկություններով՝ փոխնախարարի դիրքերը թուլացել են, իսկ քաղաքական թիմում ոմանք արդեն նրան համարում են «գնացած»։

ՔՊ քաղաքական շրջանակներում Նանուշյանի պահվածքը լավ չի ընդունվել, քանի որ դրանից հետո ավելի է ակտիվացել ընդդիմության քննադատությունը։

Հիշեցնենք, որ Լենա Նանուշյանի որդին զինվորական պարտադիր ծառայությունից ազատվել է առողջական պատճառներով․ մի երևույթ, որը մերժում է ՔՊ-ն, բայց հանդուրժում է Նանուշյանին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 11․ 03․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր