Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը    

13 մար 2026 22:28

Աղավնաձորում բшխվել են «Toyota Alphard» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, կա 3 վիրшվոր

Աղավնաձորում բшխվել են «Toyota Alphard» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, կա 3 վիրшվորԱյսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կամո Ա․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գոռ Հ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով  «BMW»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Սուսան Օ․-ն, 15-ամյա Ա․ Հ․-ն և 18-ամյա Մանե Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր