Խոշոր ու շղթայական վթար, նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla», «Zeekr» ու «Toyota», վիրավnրներ կան          Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից       Տեսանյութ.Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում    

16 մար 2026 10:17

Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից

Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթիցԻշխանությունը օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտի, պեռաշկի էլ․ պետք լինի՝ ճաշն իրար գլխին կլցնեն, կհրեն իրար, ցեխն էլ կգցեն։ Վերջինը՝ նաև բառի քաղաքական իմաստով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բայց փաստ է, որ ամոթանքի, ծաղրի, իսկ որոշների՝ հիացմունքի դրսևորման պայմաններում իշխանությունը շարունակում է օրակարգն «ատամներով պահել»։

Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը։

Ի դեպ, այլընտրանքի սկզբունքը պետք է դառնա ոչ թե անցյալի տարբեր դրվագների հիշեցումները, այլ հանրությանը նոր առաջարկի ձևակերպումը։

Անցյալի դրվագները պետք են արժեհամակարգը մաքուր պահելու, նոր սերունդը դաստիարակելու, դասեր քաղելու համար, բայց քաղաքական իրողությունները զուգահեռ այլ պահանջներ են ձևավորում, որոնցից փախչել կամ դրանք շրջանցել պարզապես չի ստացվի»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր