Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով          Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին       Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում    

16 մար 2026 12:02

Արտառոց դեպք, «կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 1-ամյա տղա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն է

Արտառոց դեպք, «կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 1-ամյա տղա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԱյսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։ 

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր