Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին
Մարտի 13-ին, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչ փոխանցել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւային: Հեռախոսազրույցը հարկադիր կերպով ընդհատվել է։Այս կոչն անհրաժեշտ քայլ էր. նախորդ տասը օրերի ընթացքում Ռուբենը անհաջող փորձել էր կապ հաստատել նրա հետ փաստաբանի, գրավոր հարցումների և հեռախոսազանգերի միջոցով։
Դատավարությունները տեղի են ունեցել մեկ ամիս առաջ: Ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ մյուս հայ բանտարկյալները դեռևս պաշտոնական դատավճիռներ չեն ստացել՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն: Նրանք չգիտեն իրենց դեմ առաջադրված մեղադրանքները, թե երբ կամ որտեղ են տեղափոխվելու։
Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա իրավիճակի մասին հուսալի տեղեկատվության բացակայությունը և Ադրբեջանում անկախ մարդու իրավունքների մեխանիզմների լուծարումը, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը, զրկում են բոլոր բանտարկյալներին ցանկացած ինստիտուցիոնալ պաշտպանությունից։
Մենք նաև վախենում ենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ հաղորդակցության միակ մնացած միջոցը, կարող են ընդհատվել։
Մենք հրապարակում ենք Ռուբենի՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւային ուղղված դիմումի ձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։
Հուսով ենք, որ այս դիմումը կհասնի իր նպատակային հասցեատիրոջը։
Ռուբեն Վարդանյանի ընտանիք
