Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մաhը          Մարտի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով ․ «Հրապարակ»    

18 մար 2026 10:03

Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով ․ «Հրապարակ»

Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով ․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ 2021-ից ԱԺ պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրում, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Մենք քանիցս անդրադարձել ենք, որ ոմանք ծանր էին տանում աշխատակազմի այդ որոշումը, քանի որ արտոնյալ եւ տարբերվող համարանիշներով մեքենաներին ՃՈ տեսուչներն ավելի ներողամիտ են վերաբերվում` նրանց ճանաչում են, չեն կանգնեցնում։ Այժմ միայն խորհրդարանի ղեկավար կազմին՝ նախագահին, փոխնախագահներին սպասարկող մեքենաներն ունեն հատուկ համարանիշներ։

Օրինակ, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը տեւական ժամանակ աշխատակազմին չէր հանձնում պատգամավորի իր համարանիշները։ Պարզվում է՝ աներձագը հատուկ սեր ունի պետհամարանիշների հանդեպ: Իր վերջին թանկարժեք՝ 2021-ի արտադրության, 18 մլն դրամ արժողությամբ «Վոլվո» մեքենայի վրա փակցրել է 101 ՀՀ 04 համարանիշները: Մի կողմից, համարանիշների սերիան՝ ՀՀ, իր անվան եւ ազգանվան հապավումն է խորհրդանշում, մյուս կողմից՝ ԱԺ ղեկավարների համար նախատեսված պետհամարանիշներին է նման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր