Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ          Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոսի վшխճանման առիթով       Եղվարդում «Opel»-ը կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները    

18 մար 2026 16:32

Եղվարդում «Opel»-ը կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները

Եղվարդում «Opel»-ը կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակներըԱյսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյան ու գազախողովակներին, կոտրել դրանք, ապա բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Բախման հետևանքով կոտրված գազախողովակներից առաջացել է գազի արտահոսք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր