Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

18 մար 2026 18:23

Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին

Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։  

Վարչապետը հանդես է եկել ելույթով, նշել, որ այս ընթացքում տաբեր ձևաչափերով անընդհատ կապի մեջ են եղել Ղարաբաղից տեղահանվածների հետ։ 

«Կառավարության օրակարգում, 2023 թվականից ի վեր, այս թեման եղել է առաջնահերթությունների շարքում։ Մենք նաև հրապարակային երկխոսության միջոցով փորձել ենք մեր քաղաքականությունների շրջանակներն ընդգծել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար՝ մեր ռազմավարական պատկերացումներն ավելի ընկալելի դարձնելու և, ինչպես ես ձևակերպում եմ՝ Հայաստանում տնավորվելու թեմայի վրա առավել մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2023 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր