Պենտագոնը խնդրել է հաստատել ավելի քան 200 միլիարդ դոլարի հայտ՝ Իրանում պատերազմը ֆինանսավորելու նպատակով          Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 19-ի համար    

19 մար 2026 09:52

Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից․ «Հրապարակ»

Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը դեռ տարիներ առաջ սկսեց պայքարել Արարատ սարի դեմ` որպես սիմվոլի, եւ առաջ քաշեց Արագածի պաշտամունքը` որպես այլընտրանք: Հիմա նա արգելում է «Արցախ» բառն արտասանել, խոսել ցեղասպանության մասին: Այդ ամենը որակում է որպես պատերազմի կոչ եւ սպառնալիք եւ այդ քաղաքականությունը կամաց ներդնում է երկրում: Սկզբում Մասիս սարի պատկերը հանեցին Հայաստան մուտքի կնիքներից, իսկ երեկ մեր աղբյուրը պատմեց, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպը, որի վրա պատկերված են Մասիս եւ Սիս սարերը, նույնպես հրահանգված է փոխարինել այլ լոգոտիպով, որտեղ Արարատ լեռան փոխարեն այլ պատկեր կլինի:

Մեր աղբյուրի խոսքով` լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս տարվա հունվարից: Իրենց ասվել է, որ մինչեւ ուսումնական տարվա ավարտը այն պետք է փոխված լինի: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պոլիտեխնիկից, սակայն ո՛չ բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ո՛չ նրա խոսնակը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 19․ 03․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր