Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է          Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով       Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին, նա մանրամասներ է պատմում    

19 մար 2026 13:15

Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին, նա մանրամասներ է պատմում

Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին, նա մանրամասներ է պատմումՆոյեմբերի 7-ին, երբ եկել եմ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անելու, որ որպես 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ու անապահով օգնեն տանիքս վերանորոգել, դա հիմնական պատճառ է դարձել, որ Շենգավիթի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը և պատասխանատու Լյուդվիգը, ով մեկ ամիս առաջ հրաժարական է տվել, անհիմն բացակա դնեն հունվարից մինչև փետրվարի վերջ: Այս մասին Կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացի Աիդա Մխիթարյանը, ով աշխատել է Շենգավիթի վարչական շրջանի կոմունալ բաժնի հսկողության տակ:

«Խնդրանքս մի բան է, որ օգնեք բացահայտենք իրենց ստոր արարքը: Կոմունալ բաժնի պետը՝ Սերգո Սարգսյանն, իր բրիգադի հետ միասին, ինձ անպատիվ խոսքեր է ասել, որը ես ձայնագրել եմ, նաև ինձ ծեծուջարդի են ենթարկել, երբ իրենց ասել եմ իմ աշխատավարձը վերադարձրեք, հլը չհաշված, որ երկու անգամ էլ պրեմիայից են զրկել, բոլոր աշխատողները ստացել են, բացի ինձնից։ 

Հիմա խնդրանքս մի բան է, որ մեր Կառավարությունը գոնե մի փոքր ինձ օգնի ու աջակցի, որ ես կարողանամ արդարությունը վերականգնեմ»,-նշել է նա:

Քաղաքացին հայտնել է, որ դեպքի մասին տեղյակ են և՛ ոստիկանությունում,  և՛ Քննչական կոմիտեում:

«Քննչականում ասել են, թե Դատախազությունն է փաստաթղթերս ուզել, որ ուսումնասիրի, ես հինգ րոպեի ընթացքում գնացել եմ Դատախազություն, Դատախազությունը փաստացի ասում է, թե նման անուն ազգանունով փաստաթուղթ չեն ուզել, այդպիսի փաստաթուղթ չկա, որպես քննչական վարույթ: Երբ ասացի  ժողովու՛րդ, սուտ եք ասում, այդպիսի բան չկա, ո՞ւր են իմ փաստաթղթերը, իրենք ասացին՝ մենք տվել ենք իրենց, չգիտենք՝ ինչ են արել թղթերը»,-մանրամասնեց նա:

Մխիթարյանն ասաց, որ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, գործընթացը շարունակվում է, դեռ պատասխան չկա: Նա հավելեց, որ այժմ բնակվում է իր վատառողջ մայրիկի հետ, արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում: Ընտանիքի եկամտի աղբյուրը մոր 68,000 դրամ թոշակն է և Աիդայի 36,000 դրամը թոշակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր