Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է          Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով       Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին, նա մանրամասներ է պատմում    

19 մար 2026 13:27

Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով

Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներովԿառավարության այսօրվա նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ թեև ընդդիմադիր որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ պնդում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, սակայն երկրորդիվ սկսում են խոսել, որ իշխանության գալու պարագայում, սկսելու են վերանայել խաղաղությունը։ 

«Ես շատ ուղիղ ու առանց սեթևեթանքների ուզում եմ ասել, որ դա նշանակում է նոր պատերազմ ոչ միայն ՀՀ տարածքային, այլ ինքնիշխանության կորստով։ 

Ըստ ամենայնի, նրանից շատերը չեն էլ հասկանում, թե ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որ իրենք արտասանում են, առնվազն ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղեր են գրված, իսկ իրենք պարզապես կարդացողի կարգավիճակում են։ Իրենց ասածը, խոսացածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները ընդհանրապես չպետք է կարողանան որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։

Իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր