Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

19 մար 2026 21:27

Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը

Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրըՄենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը, այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին։

Մետրոպոլիտի խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գալ Վրաստան։

«Պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ 
Չեմ կարող ասել, թե ով կգա։ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա»,-ասել է Պաչուաշվիլին։

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում կիրակի օրը՝ մայիսի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր