Արագածոտնի մարզում բшխվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը          Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց    

20 մար 2026 20:53

Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ մարտի 19-ին, Երևանում հերթական անգամ բռնության դեպք է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված երթուղային ավտոբուսի վարորդներից մեկի նկատմամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։15-ի սահմաններում Այվազովսկի և Ավանեսով փողոցների խաչմերուկում ավտոմեքենաները չզիջելու և ազդանշան տալու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 67-ամյա Նորայր Ե․-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս հարվածներ է հասցրել Նորայր Ե․-ին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ահազանգով հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել են Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Նորայր Ե․-ի հետ վիճաբանած, նրան մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նորայր Ե․-ն աշխատում է թիվ 46 համարի երթուղում՝ որպես ավտոբուսի վարորդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր